Մեր մասին
| «Աերոֆլեքս» մարզաառողջարարական կենտրոնը ողջունում է բոլոր նրանց, ովքեր որոշել են միանալ առողջ կենսակերպ նախընտրողների ստվար բանակին: «Աերոֆլեքս» կենտրոնը այն մարդկանց համար է, ովքեր չունեն շատ ժամանակ և ֆինանսներ երկարատև պարապմունքների թանկարժեք մարզակումբների, հատուկ սարքավորումների և հագուստի համար: «Աերոֆլեքս» մարզաառողջական կենտրոնում արդեն 4-րդ տարին է, որ գործում է համալիր ծրագիր, որն իր մեջ ներառում է «Աերոֆլեքս» հատուկ շնչառական համակարգը` մի քանի տարաբնույթ մեթոդներով: |